Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի չորս դպրոցների տարրական դասարաններում սովորող շուրջ 250 երեխա է  հոսպիտալացվել` «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ: «Anadolu»-ի փոխանցմամբ` երեխաներից վատ ինքնազգացողության մասին առաջին լուրերն ստացվել են դպրոցական ճաշարանում սնվելուց հետո: Նման մասշտաբային թունավորման պատճառը այդ դպրոցների սննդի կենտրոնացված  մատակարարումն է եղել:

Դիարբեքիրի նահանգապետ Մուստաֆա Թոփրակն ասել է, որ հոսպիտալացված երեխաների վիճակը բավարար է: Ստուգվում են մատուցված ճաշատեսակները` թունավորման պատճառը պարզելու համար: