ԱՄՆ կրթության նախարար Բեթի Դեվոսը 2017 թվականին վաստակել է մոտ 60 մլն դոլար, ավելի շատ, քան ԱՄՆ վարչակազմի մյուս անդամները, հաղորդում է Politico-ն`վկայակոչելով քաղաքական գործիչների հարկային հայտարարագերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երեք ամենահարուստ նախարարների ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 150 մլն դոլար: Դեւոսից եւ նրա ամուսնուց բացի բարձր եկամուտներով առանձնացել է նաեւ առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսսը՝ 47 միլիոն դոլար, եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ 41,6 միլիոն դոլար:

Հրատարակությունը նշում է, որ ֆինանսական եռյակի եկամտի զգալի մասը կազմել է ներդրումային կապիտալի դուրսբերումը՝ շահերի բախումից խուսափելու համար:

Հոկտեմբեր ամսվա սկզբին Forbes-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցվածքը նվազել է մինչեւ 3,1 միլիարդ դոլար եւ արդյունքում նա ԱՄՆ-ում 400 ամենահարուստ մարդկանց վարկանիշում 138-րդ տեղում է հայտնվել (Forbes 400):