Այծքաղի պատկերով խեցամանը հինգ տարի առաջ նկատել է Կարլ Մարտինը Դերբիշիր կոմսության Ուիլինգթոն քաղաքի հնությունների շուկայում։ Նա առանց մտածելու գնել է այն, եւ այդ ամբողջ ժամանակ օգտագործել է  որպես ատամի խոզանակի աման, հայտնում  է BBC-ն։

Նա խոստովանում է, որ իրեն անհարմար է զգում այն պատճառով, որ այդպես օգտագործել է մարդկության հնագույն առարկաներից մեկը։  

Աճուրդների հարցով մասնագետ Ջեյմս Բրենչլիի խոսքով՝ խեցամանը պատրաստվել է 1900 տարի առաջ Հարապպա քաղաքակրթության կողմից Ինդոս գետի հովտում։

Մարտինը նշում է, որ խեցամանը առաջին հայացքից հավանել է եւ մեկ այլ կերամիկական իրի հետ այն գնել է 4 ֆունտ ստերլինգով։