Ստամբուլի վարչական 10-րդ դատարանը բավարարել է  2007-ին Ստամբուլում սպանված  «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի եղբայրների հայցն ընդդեմ Թուրքիայի ներքին գործերի նախարարության։

 Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝  դատարանի որոշման մեջ նշվել է, որ ոստիկանությունն ունեցել է բավարար տեղեկություն՝ կանխելու սպանությունը, սակայն թերացել է պարտականությունների մեջ։

 Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը հայտնել է, թե ՄԻԵԴ-ի հայտնի որոշումից հետո թե՜ այս նախադեպային որոշումը, թե՜ օրեր առաջ Ստամբուլի դատախազության որոշումը՝ հետաքննություն սկսել 28 քաղաքացիական ծառայողի նկատմամբ, մեծ կարեւորություն են ներկայացնում Դինքի սպանության գործի բացահայտման ճանապարհին։