Բելառուսի աշխատունակ քաղաքացիների տնտեսությունում մոտավորապես կես միլիոն մարդ հայտնվել է գործազուրկների բազայում: Այս մասին հայտարարել է Բելառուսի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Իրինա Կոստեւիչը, հաղորդում է «Սպուտնիկ Բելառուսը»:

Ըստ նրա, դեկտեմբերի 1-ին տվյալների բազան արդեն ձեւավորվել է եւ շահագործման է հանձնվել:

«Այն ներառում է մոտ 500 հազար մարդկանց մասին տեղեկատվություն, տարածքների հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվությունը մենք ավելի ուշ կստանանք», - ասել է Կոստեւիչը:

Նախարարը նաեւ հիշեցրել է, որ դեկտեմբերի 1-ից էլեկտրոնային ծառայություն է գործում, որը տեղեկատվություն է տրամադրում այն մասին՝ արդյոք քաղաքացին ներառված է տվյալների բազայում:

Եթե անձը սխալմամբ ընդգրկված է տվյալների բազայում, նա կարող է գալ հանձնաժողով կամ նամակ ուղարկել զբաղվածությունն ապացուցող փաստաթղթերով: Տեղեկատվությունը կվերանայվի, ապա կարելի է  նորից ստուգել տվյալների բազան:

Նախարարը նաեև հաղորդել է, որ փետրվարի կեսին բելառուսները կսկսեն ժիրոհրամաններ ստանալ:

«Մարդը, որը ծառայությունների լիարժեք փոխհատուցման ցուցակում կհայտնվի, ժիրոհրամանի հակառակ կողմում կտեսնի, որ ջրի տաքացումն իր վրա  ամբողջական արժեքով է տարածվում», - բացատրել է նա:

Նախարարը նշել է, որ չի բացառվում նաեւ քաղաքացիներին տեղեկացնելու հանձնաժողովի աշխատանքը՝ ինչպես հեռախոսով, այնպես էլ գրավոր ձեւով, անգամ տուն այցելելով: