«Դեղին ժիլետների» շարժման ցույցերի սկսվելուց մինչ օրս Ֆրանսիայում չորս մարդ է զոհվել՝ երեքշաբթի հայտնել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Շարժման սկզբից չորս մեր հայրենակիցներ կնքել են իրենց մահկանացուն։ Մի քանի հարյուրավոր քաղաքացիներ, մասնավորապես՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ, վիրավոր են»,- ֆրանսիական հեռուստաալիքների եթերից դիմելով ժողովրդին՝ ասել է նա։
Վառելիքի գների բարձրացման դեմ «Դեղին ժիլետներ» շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին։ Այդ ընթացքում 412 մարդ կալանավորվել է։ Վիրավորվել է 133 մարդ, այդ թվում 23-ը՝ ուժայիններ։




























