Չորեքշաբթի Նյու Յորքում՝ Cristie's աճուրդի ժամանակ, վառ երկնագույն ադամանդը վաճառվել է 18,3 մլն դոլարով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աճուրդի տան մամուլի ծառայությունը: 8,08 կարատ պլատինե շրջանակով ադամանդը սկզբում 13-18 մլն դոլար էր գնահատվում:

Գնի մեծությամբ հաջորդ թանկարժեք իրը պլատինից եւ վարդագույն ոսկուց եւ 15,56 կարատ հազվագյուտ վարդագույն ադամանդով վզնոցն էր, այն վաճառվել էր 9,5 մլն դոլարով: 28,7 կարատ առանձնապես խոշոր ադամանդով պլատինից մատանին վաճառվել է 2,05 մլն դոլարով, ար-դեկո ոճով 8,09 կարատ վառ դեղին գույնի ադամանդով պլատինե մատանին՝ 1,3 մլն դոլարով:

Աճուրդի տնից հաղորդել են, որ ընդհանուր առմամբ վաճառված բոլոր իրերց ստացված գումարը կազմել է 69,2 մլն դոլար: