Արաբական Էմիրությունների արքայադուստրը յոթ տարվա ընթացքում «ոսկե վանդակից» փախչելու մանրամասն ծրագիր է մշակել, սակայն մի քանի օր անց նրան բռնել են: Լատիֆա Մոհամմեդ Ալ-Մաքթում շեյխուհին, որը հարուստ շեյխի 30 երեխաներից մեկն է, մարտին կորել էր: 33-ամյա աղջկան ազատության հասնելու համար ընադմենը մի քանի ժամ էր մնում, գրում է Mirror-ը:
ԱՄԷ-ի փոխնախագահի եւ վարչապետի դուստրը հարազատ երկրից փախչում էր որովհետեւ նրա կյանքն աընդհատ վերահսկում էին եւ նա կարծես կալանքի տակ լիներ: Այդ ժամանակ աղջիկը որոշել էր փախչել եւ զբոսանավով Գոայի ափերի մոտ էր թաքնվել, բայց նրա ճանապարհին զինված աշխատակիցներ էին հյատնվել: Այդ ժամանակվանից Լատիֆայի մասին ոչինչ հայտնի չէ:
BBC-ի «Դուբայից փախուստը» վավերագրական ֆիլմի համաձայն աղջկան օգնել են նախկին ֆրանսիացի լրտեսը եւ կապուերայի ֆինն ուսուցիչը:
Փախուստն իրականացնելու համար աղջկան հաջողվել էր 315 հազար ֆունտ սթերլինգ կուտակել, որոնցով նա պրոֆեսիոնալ թիմ էր հավաքել: Սակայն մեկ շաբաթ անց, հետախուզական ուղղաթիռները գտել էին նրանց եւ երբ նրանք փորձել էին զբոսանավով փախչել, առափնյա պահակախումբը հարձակվել էր նրանց վրա:





























