Փոքրիկ տղան դիմել է դատարան՝ խնդրելով թույլատրել իրեն ու իր ընկերներին փողոցում ձնագնդիկներով խաղալ։ Այսպիսի հայցը կարող էր կատակ թվալ, եթե  Կոլորադոյի Սեւերանս քաղաքում իսկապես ձնագնդիներ նետելու արգելք չգործեր, փոխանցում է Americaru–ն։

Քաղաքում արդեն գրեթե 100 տարի գործում է ձնագնդիկներ նետելու արգելքը, որոնք արկերին համարժեք են համարվում։ Սա վրդովվեցրել է 9-ամյա Դեյն Բեսթին, որը չի կարողանում վայելել ձմեռը՝ օրենքը խախտելու եւ տհաճ իրավիճակներում հայտնվելու վախից։

Դատարանը վճիռ է կայացրել ի օգուտ դպրոցականի։ Ռադիոյով ելույթ ունենալով նա հայտարարել է, որ այսօր երեխաներին առիթ է պետք փողոցում խաղալու համար։