ՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) անդամ-երկրների նիստի արդյունքներով նավթի արդյունահանման կրճատման շուրջ պայմանվորվածություն ձեռք չի բերվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ Ալ Ֆալիհը։

Նրա խոսքերով՝ վստահություն չկա, որ ուրբաթ օրը նման համաձայնագիր կնքվի։ Դեռեւս պարզ չէ՝ համաձայն կլինի՞ արդյոք Ռուսաստանը նավթարդյունահանման կրճատմանը՝ հավելել է նա։

Ֆալիհը հստակեցրել է, որ քննարկվում է օրական մոտ 1 բարել նավթով արդյունահանումը կրճատելու հարցը։ Խնդիրը բոլոր մասնակիցներից համաձայնություն ստանալն է՝ ասել է նախարարը։