Մարդկությանը հայտնի աշխարհի ամենածեր վայրի թռչունը՝ Ուիզդոմ մականունով էգ ալբատրոսը վերադարձել է Հավայան կղզիներ եւ ձու դրել։ Ուիզդոմը առավելագույնը 68 տարեկան է, սակայն նախորդ տարի նա հաջողությամբ ձագ է ունեցել, պատմում է ԱՄՆ ձկնային պաշարների եւ վայրի կենդանիների պահպանության ծառայությունը Tumblr–ի իր բլոգում, փոխանցում է N+1–ը։
Ուիզդոմը (անգլ. Wisdom, «իմաստություն») պատկանում է Phoebastria immutabilis մուգ ալբոտրոսների դասին։
Ուիզդոմը եւ իր արու «զուգընկերը»՝ Ակեակամին, որի հետ նա «ծանոթացել» է 2006 թվականին, երբ առնվազն 56 տարեկան էր, անցած տարի հաջողությամբ ձու են դրել եւ ձագ ունեցել։
Այժմ գիտնականները հայտնում են, որ թռչունը նոյեմբերի 29-ին վերադարձել է իր բույն եւ հասցրել է ձու դնել, ալբատրոսները ամեն սեզոնին մեկական ձու են դնում եւ շուրջ 2 ամիս թխսում։





























