Փետրվարի 18-ին խոշոր հակակառավարական ցույցեր են եղել Ջիբութիում: Ցուցարարները պահանջել են երկրի նախագահ Իսմայիլ Օմար Գելլեհի հրաժարականը:
Ցուցարարները հայտարարել են, թե զբաղեցնելու են մայրաքաղաքի կենտրոնական արզադաշտն այնքան ժամանակ, քանի դեռ 63-ամյա նախագահը չի հեռացել իր աթոռից: Իրավապահները հետեւել են ցույցերին, սակայն չեն միջամտել:
Գելլեհի ընտանիքը Ջիբութիում գտնվում է իշխանության ղեկին 1977թ-ից, երբ այն անկախություն ստացավ Ֆրանսիայից: 2005թ. կայացած ընտրություններում Իսմայիլ Օմար Գելլեհը հաղթել էր ձայների 100 տոկոսով: Իսկ այժմ նա ցանկանում է փոխել սահմանադրությունը, որպեսզի երրորդ անգամ դառնա երկրի նախագահ: Ֆրանսիան Ջիբութիում խոշորագույն ռազմակայան ունի, որւց օգտվում են նաեւ ԱՄՆ-ի ուժերը:





























