Կաբարդինո-Բալկարիայի Բակսանսկի շրջանում փետրվարի 18-ին անհայտ անձինք կրակել են մոսկվացի տուրիստների միկրոավտոբուսի վրա: Երեք մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել են: Զոհվել են 1976թ. ծնված Դենիս Բելոկոնը, 1984թ. ծնված Վյաչեսլավ Կարան եւ 1973թ. ծնված Իրինա Պատրուշեւան: Վիրավորների թվում են Վալերի Բելոկոնը եւ Սերգեյ Եֆրեմովը, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Գործի հետաքննությամբ զբաղվում է ՌԴ քննչական վարչության հատուկ կարեւորության գործերի հետաքննության բաժինը:





























