ՄԱԿ տվյալներով՝ ամեն տարի կոռուպցիան համաշխարհային տնտեսության վրա 2,6 տրլն դոլար է արժենում, սա գլոբալ ՀՆԱ-ից 5 տոկոսով ավելի է: Այս երեւույթը սոցիալական եւ տնտեսական վնաս է հասցնում առանց բացառության բոլոր երկրներում, ասում են հետազոտողները: 2004 թվականին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 9-ը հռչակել էր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:
ՄԱԿ-ում պնդում են, որ ամբողջ աշխարհում կոռուպցիոներները ստանում են 1 տրլն դոլարից ավելի կաշառք:
Transparency International իրավապաշտպան կազմակերւպության ղեկավար Պատրիցիա Մորեյրան «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում նշել է, որ անցյալ տարի մոլորակի բոլոր բնակիչների գրեթե քառորդ մասը ստիպված է եղել կաշառք վճարել՝ հանրային ծառայություններին հասանելիություն ստանալու համար:
Մորեյրան նշում է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը թույլ կտա «ուշադրությունը կենտրոնացնել այն սպառնալիքներին, որոնք առաջանում են աշխարհում կոռուպցիայի հետեւանքով»:




























