Ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը լուսաբանել է շրջագայության եւ աշխատանքի համար վտանգավոր պետությունների ամենամյան ռեյտինգը, որտեղ 14 պետությունների մեջ հայտնվել է նաեւ Վրաստանը, այս մասին գրում է վրացական ‹‹Journalist›› լրատվական գործակալությունը:
Ըստ պարբերականի, Վրաստանը զբոսաշրջիկներին առաջարկում է միայն գեղատեսիլ վայրեր, բայց ոչ եվրոպական չափանիշներին համապատասխան ծառայություն:
Վրաստանը, որպես զբոսաշրջիկների համար վտանգ ներկայացնող երկիր ներկայացվել է նաեւ ֆրանսիական ‹‹ Փթի-փուտի›› պարբերականի կողմից: Վրաստանը հայտնվել է այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Ավղանստանը, Իրաքը, Սոմալին, Հոնդուրասը, Լիբիան, Մալազիան, Հարավային Կորեան եւ այլն:
Ըստ ֆրանսիական պարբերականի, Վրաստանը զբոսաշրջիկների համար հրապուրիչ երկիր է անվանել, իսկ զբոսաշրջիկների պակասը Վրաստանում բացատրել է գլոբալ ճգնաժամով: Ըստ պարբերականի փաստ է, որ Վրաստանում զբոսաշրջիկների քանակը նվազեց 2008 թվականի իրադարձություններից հետո, երբ այն նվազեցրեց երկրի վարկանիշը: Վրաստանի նկատմամբ հետաքրքրությունը բարձր է, այդ պատճառով էլ վրացական զբոսաշրջական գործակալությունները այսօր գործում են ակտիվորեն, որպեսզի պահպանեն հին զբոսաշրջիկներին եւ նպաստեն նրանց աճին:
Ըստ փորձագետների, քանի դեռ Վրաստանում առկա է տարածաշրջանային խնդիրը, երկրի վարկանիշը երբեք էլ չի բարձրանա:




























