Նեբրասկայում Manchester Elementarу School-ի տնօրենին վարչական հանգստի են ուղարկել այն բանից հետո, երբ նա ուսումանակն հաստատությունում արգելել է սուրբծննդյան տարբեր իրեր ու երեւույթներ, հայտնում է USA.one-ը։

Աշխատակիցներին ուղղված նամակում Ջենիֆեր Սինկլերը հայտնել է, որ այսուհետ արգելված կլինեն սուրբծննդյան երգեցողությունը, կարմիր եւ սպիտակ գույներով տոնական զարդարանքները, ինչպես նաեւ կարամելային Candу Canes ձողիկները։ Արգելքի տակ են հայտնվել նաեւ Սանտա Կլաուսը, սուբծննդյան եղեւնին եւ սուբծննդյան երաժշտությունը։ Տնօրենի խոսքով՝ այսպիսի որոշում նա կայացրել է հանուն այն աշակերտների, որոնք այլ կրոն են դավանում եւ չեն ընդունում Սուրբ ծննունդը։

Թույլատրվող իրերի թվում են նշվում ձյան փաթիլները, սահմանկները, սպիտակ արջերը, պինգվինները եւ տաք շոկոլադը։ Դպրոցական շրջանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ տնօրենի հայտարարությունները չեն արտացոլում շրջանի քաղաքականությունը, իսկ Սինկլերը նորեկ է իր պաշտոնին եւ չի խորհրդակցել վերին ղեկավարության հետ մինչեւ արգելելը։