Իսպանիայի Կոռալեխոյում լողափը կարծես պոպքորնով ծածկված լինի: Տեղական ծոցն անգամ անվանել են Պոպքորնի ծոց, գրում է Metro-ն: Իրականում լողափը ծածկված է սպիտակ կորալների մասերով:

Սկզբում կորալները տարբերվում են սուր նիստերով, բայց ժամանակի ընթացքում ծովն այնպես է դրանք հարթեցնում, որ դրանք փափուկ եւ կլորացված են թվում: Մոտավորապես նույն գործընթացներըն են  հանգեցրել Վլադիվոստոկում Ապակե ափի առաջացմանը: