Լեհաստանում «դեղին բաճկոնները» երկրում մի քանի ճանապարհներ են արգելափակել, հայտնում է RMF FM–ն։

Սակայն, Լեհաստանում բողոքների պատճառը նույնը չէ, ինչ Ֆրանսիայում։ Բողոքի մասնակիցները գյուղացիներն են, որոնք  փոխհատուցում են պահանջում ժանտախտի սպառնալիքով պայմանավորված սպանդի ենթարկված խոզերի համար։  

Ավտոճանապարհներից մեկում արդեն 5 կիլոմետր երկարությամբ խցանում է ձեւավորվել։