Եգիպտոսում հայտնել են, որ Լիբիայի հետ սահմանին երկրի անվտանգության ծառայությունները սպանել են առնվազն 27 մարդու, որոնք հավանաբար զինյալներ են, հայտնում է Associated Press-ը:
Եգիպտոսի անվտանգության ուժերը հայտարարել են 342 թաքստոցների եւ զենքի պահեստների ոչնչացման, 344 պայթուցիկ սարքերի վնասազերծման մասին: Բացի այդ, Եգիպտոսի անվտանգության ծառայությունները ձերբակալել են ավելի քան 400 կասկածյալների եւ մոտ 3000 անօրինական միգրանտների:
Արեւմտյան անապատում օդային հարվածների արդյունքում ոչնչացվել է պայթուցիկներով եւ զինամթերքով 60-ից ավելի տրանսպորտային միջոց: Զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ մեկ զինվոր սպանվել է:





























