Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին է հայտարարել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե օրեր անց թուրքական բանակը Սիրիայում Եփրատից արեւելք գործողություններ է սկսելու։ «Մեր թիրախը լինելու են ոչ թե ամերիկացի զինվորականները, այլ ահաբեկչական կազմավորումները»,–ասել է Էրդողանը։





























