Թուրքիայի Իզմիր նահագի Թորբալըի շրջանում 70 օր աշխատավարձ չստացած շինարարության բանվորները զանգվածային ինքնասպանության փորձ են արել։
Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ Իզմիրի Թորբալըի շրջանում 70 օր աշխատավրձ չստացող շինարարության բանվորները ընկերությանը վերջնագիր ներկայացնելուց հետո բարձրացել իրենց կառուցած կիսակառույց շենքի պատշգամբ եւ սպառնացել ցած նետվել։ Դեպի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ, փրկարարներ ու շտապօգնության մեքենաներ։
Բանվորները հրաժարվել են ինքնասպանության փորձից միայն այն բանից հետո, երբ շինարարական ընկերությունը բոլոր բանվորների աշխատավարձը փոխանցել է։
Նշվում է, որ բանվորների մի մասը Իզմիր են եկել արեւելյան նահանգներից եւ նրանք ֆինանսական ծանր վիճակից ելնելով են գնացել ծայրահեղ քայլին։




























