Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը, դեկտեմբերի 14-ին, ժամանել է Ստրասբուրգ, որպեսզի հարգանքի տուրք մատուցի սուրբծննդյան տոնավաճառում կրակոցների հետեւանքով զոհվածների հիշատակին՝ հայտնում է BFMTV-ն։

Նշվում է, որ Մակրոնը նաեւ շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին եւ սպիտակ վարդ է դրել զոհերի հուշատախտակին, որի շուրջը մոմեր են վառվում։

Դեկտեմբերի 11-ին 29-ամյա տղամարդը կրակ էր բացել Ստրասբուրգի կենտրոնում։ Ողբերգության զոհ է դարձել չորս մարդ։

Քաղաքապետը կրակոցները ահաբեկչություն է անվանել։