Երեւանում փետրվարի 19-ի երեկոյան սննդային թունավորումով (նախնական տվյալներով աղացած մսամթերքից) «Արմենիա» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել 6 մարդ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք են Նոր Արեշի 27-րդ փողոցի թիվ 37 տան բնակիչներ 9-ամյա Սվետլանա, 11-ամյա Ռայա, 30-ամյա Նազիկ եւ 38-ամյա Արաքսյա Մինասյանները, 15-ամյա Լաուրա Թովմասյանը եւ 60-ամյա Լաուրա Ստեփանյանը:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: