Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ ռեակտիվ հրթիռներ արտադրելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության աղբյուրներին։
Աբու Դաբիում անցկացվող İDEX -2011 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբեության նախարար Յավեր Ջամալովը Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Քոնուլի հետ համապատասխան պայմանագիր է կնքել։
Համաձայն փաստաթղթի՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը եւ թուրքական ROKETSAN ընկերությունը կսկսեն 107 եւ 120 միլիմետրանոց ռեակտիվ հրթիռների արտադրությունը:




























