Անգլիական ալկոհոլային  Diego ընկերությունը դարձել է թուրքական շուկայի հսկա MEY İçki ալկոհոլային ընկերության նոր սեփականատերը։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝   հայտնի բրենդների՝ Johnnie Walker եւ Smirnoff –ի  սեփականատեր անգլիական «Դիեգո»-ն թուրքական ընկերության համար վճարել է  1.5 միլիարդ եվրո։

Թուրքական MEY İçki-ն Թուրքիայում տիրապետում է 50 հազար մանրածախ կետերի՝ ապահովելով թուրքական շուկայի ալկոհոլի պահանջարկի 80 տոկոսը։