Facebook-ն ու Twitter-ը կտուգանվեն 5 հազար ռուբլիով ամեն անգամ, երբ չեն պատասխանի ՌԴ տարածքում ռուսների տվյալների տեղայնացման մասին օրենսդրության կատարման ստուգումների վերաբերյալ Ռոսկոմնադզորի նամակին, հայտարարել է կարգավորիչի ղեկավար Ալեքսանդր Ժարովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Եթե մինչեւ հունվարի 17-ը Facebook-ն ու Twitter-ը հրաժարվելու մասին պատասխան տան կամ ընդհանրապես հրաժարվեն պատասխանել, ապա կտուգանվեն»,–ասել է Ժարովը։ Նա պարզաբանել է, որ տուգանքը ներկայումս 5 հազար ռուբլի է կազմում։
Ավելի վաղ Ռոսկոմնադզորը դեկտեմբերի 17-ին ընկերություններին ՌԴ տարածքում ռուսների տվյալների տեղայնացման մասին օրենսդրության կատարման ստուգումների վերաբերյալ նամակ է ուղարկել, որի պատասխանը կսպասեն 30 օրվա ընթացքում։
Ժարովի խոսքով՝ դրանից հետո ընկերությունը տվյալների տեղայնացման ժամկետը կրկին կերկարաձգեն 6 ամսից մինչեւ մեկ տարի։
Այս ընթացքում նա հույս ունի տուգանքներ կսահմանվեն, որոնք ընկերության համար ավելի էական ազդակ կդառնան օրենսդրության կատարման համար։





























