Ռուսաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը, ով արդեն 9 տարի զբաղեցնում է այդ պաշտոնը, հայտարարել է իր հրաժարականի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Անցել է արդեն երկու ժամկետ, կարծում եմ` դա լիովին բավարար է»,- հայտարարել է Պրիմակովը մամուլի ասուլիսում: Նա նաեւ չի հայտնել իրեն փոխարինողի անունը` նշելով, որ որոշումը կայացվելու է ԱԱՊ արտահերթ համագումարում, մարտի 4-ին:
Պրիմակովը, ով 2010թ. հոկտեմբերին դարձել է 81 տարեկան, տարբեր տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել` արտաքին հետախուզության ղեկավար (1991-1996), արտգործնախարար (1996-1998), ՌԴ վարչապետ (1998-1999):
Ռուսաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահն է 2001թ. դեկտեմբերից:





























