Կենտրոնասիական տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրացմամբ պայամանավորված՝ ԱՊՀ հատուկ ծառայությունները Ղրղըզստանում հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացնեն։ Փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս տարի մենք Ղրղըզստանում արտահերթ հատուկ զորավարժություններ կիրականացնենք։ Կլինեն ե՛ւ հրամանաշտաբային մարզումներ, ե՛ւ ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանման ուժերի մասնակցություն եւ այլ միջոցառումներ»,- ասել է Նովիկովը։ Նրա խոսքով, զորավարժությունները պայմանավորված են Աֆղանստանից եկող վտանգներով։