Հայաստանում փետրվարի 21-ի, ժամը 13-ի դրությամբ փակ եւ դժվարանցանելի են մնում մի շարք ճանապարհներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները, բացի Վարդենուտ, Ծաղկաշեն,Արագած,Արա, Շենավան գյուղերի: Մարզում աշխատում է 9 միավոր տեխնիկա:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը, որտեղ 9 միավոր տեխնիկա  աշխատում:

Տավուշի մարզում փակ է Բերդ քաղաքի ճանապարհը, իսկ Ճամբարակի եւ Սեմյոնովկայի ճանապարհները դժվարանցանելի են: Մարզում աշխատում է 20 միավոր տեխնիկա:  Գեղարքունիքի մարզում փակ են Մադինա, Վերին Գետաշեն, Շիրակի մարզու Ձորաշեն, Աղվորիկ, Սարգյուղ, Սալուտ, Մուսաելյան,  Հարթաշեն, Ջաջուռ գյուղերի ճանապարհները: Շիրակի մարզում աշխատում է 18 միավոր տեխնիկա: