Մուամար Քադաֆիին չի հաջողվում Լիբիայի իշխանությունը փոխանցել իր որդիներից մեկնումեկին։ Իրադարձությունները Լիբիայում, ամենայն հավանականությամբ, կզարգանան եգիպտական տարբերակով եւ իշխանությունը ստիպված կլինի հեռանալ, կարծում է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Նրա խոսքով, Լիբիայում, իսկապես, կյանքի միջին մակարդակ է հաստատված. «13,800 դոլարը բավական շատ է արաբական աշխարհում։ Բայց սրա հետ մեկտեղ բնակչության մեկ երրորդը գործազուրկ է։ Հասկանալի է, որ Քադաֆին իշխանության ղեկին չափից շատ է մնացել։ Հասկանալի է, որ նա չի կարող նաեւ իշխանությունը փոխանցել իր որդիներից մեկնումեկին՝ ասենք, Սաիֆ ալ-Իսլամին»,- նշել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի որդի Սաիֆ ալ-Իսլամը փետրվարի 21-ին ընդդիմությանն առաջարկել էր երկխոսություն սկսել։

Նշենք նաեւ, որ Քադաֆին առաջին ամուսնությունից ունի մեկ որդի, երկրորդից՝ վեց որդի եւ մեկ դուստր։