Մոսկովյան սրճարաններից մեկում ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես «Ռոսբալթ»-ին հայտնել են իրավապահ մարմիններից, միջադեպը տեղի է ունեցել «Հունական սրահ» սրճարանում, որը գտնվում Կաշիրսկի խճուղում: Այնտեղ հանգստանալիս է եղել Ադրբեջանից ժամանածների մի խումբ, երբ տղամարդկանց միջեւ բախում է սկսվել, որը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի: Կռվի թեժ պահին ինչ-որ մեկը հանել է դանակը:
Արդյունքում սրճարանից հիվանդանոց է տեղափոխել 23-ամյա մի տղամարդ, ով վիրավորվել է որովայնից: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:




























