Ռուսաստանի Պետդումային  փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին  Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին հրավիրել է Մոսկվա։

«Ես Ձեզ առաջարկում եմ մշտական բանկություն հաստատել Մոսկվայում, հրավիրում եմ ի սրտե, ինչպես թանկագին հյուրի»,- ասված է Ժիրինովսկու ուղերձում, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ժիրինովսկին Քադաֆիին  կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը։ Նա կարծում է, որ արաբական աշխարհին  փոփոխություններ են անհրաժեշտ։ «Փոփոխություներն անխուսափելի են։ Արաբական աշխարհում եւ Մերձավոր Արեւելքում իսկական հեղափոխություն  է։ Իրավիճակը փոխվել է, մարդիկ չեն ցանկանում  ապրել այնպես, ինչպես ապրում էին 10, 20, 30 տարի առաջ»,- ասել է Ժիրինովսկին։

Լիբիայի քաղաքներում  արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են Քադաֆիի հրաժարականի պահանջով ցույցերը։ Նա երկիրը ղեկավարում է ավելի քան 40 տարի։