Հայկական դրամը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ փետրվարի 21-ին կայացած գործարքների արդյունքում արժեւորվել է։ Տեղի է ունեցել 2,3 մլն դոլարի առուվաճառք՝ 1դոլար/364,50 դրամ միջին փոխարժեքով։

Նկատենք, որ ուրբաթ՝ փետրվարի 18-ին բորսան փակվել էր 1դոլար/365,25 փոխարժեքով։ Սակայն հանգստյան օրերին դոլարը կանխիկ արտարժույթի շուկայում շարունակել էր արժեզրկվել, ինչն անդրադարձել է բորսայի այսօրվա գործարքների վրա։

Վերջին տեղեկություններով՝ դոլարը փոխանակման կետերում գնվում է 362-363-ով, վաճառվում՝ 365 դրամով։