ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին իր որոշումը
Twitter-ում արված նախկին հրապարակումներում Թրամփը նշել է, որ կատարել է 2016 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ տված իր խոստումը.
«Միացյալ Նահանգները կատարել են այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի ու Իրանի աշխատանքը՝ փոխարենը շատ քիչ ստանալով, ժամանակն է, որ ի վերջո, մյուսները սկսեն պայքարել»:
«Սիրիայից զորքերի դուրս բերումը անսպասելի չէր: Ես երկար տարիներ քարոզարշավ եմ արել եւ 6 ամիս առաջ, երբ ուզում էի այդ անել, ես համաձայնեցի, երկար մնալ: Ռուսաստանը, Իրանը, Սիրիան եւ մյուսները՝ ԻՊ-ի տեղական թշնամիներն են: ժամանակն է՝ տուն վերադառնալ», - Twitter-ում գրել է նա:
«Արդյոք ԱՄՆ-ն ցանկանում է Մերձավոր Արեւելքում ոստիկան դառնալ՝ ոչինչ չստանալով, բայց թանկարժեք կյանքեր եւ տրիլիոնավոր դոլարներ ծախսելով մյուսների պաշտպանության համար, որոնք գրեթերժ բոլոր դեպքերում չեն գնահատում այն, ինչ մենք անում ենք: Մենք ուզու՞մ ենք այնտեղ ընդմիշտ մնալ: Այժմ ժամանակն է, որ մյուսները պայքարեն», - հավելել է նա:





























