Ֆրանսիան դեռևս կպահպանի իր զորքերը Հյուսիսային Սիրիայում, քանի որ Իսլամական պետության գրոհայինները ոչնչացված չեն եւ շարունակում են վտանգ ներկայացնել ֆրանսիական շահերին:
Ֆրանսիան հանդիսանում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի առաջատար անդամը՝ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարում, եւ ունի մոտ 1000 զինծառայող՝ ներառյալ Սիրիայի հյուսիսում տեղակայված հատուկ նշանակության ուժերը:
Ֆրանսիացի դիվանագետները Reuters-ին հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը զարմացրել է Փարիզին:
«Սա ցույց է տալիս, որ մենք կարող ենք ունենալ տարբեր առաջնահերթություններ եւ, առաջին հերթին, մենք պետք է վստահենք ինքներս մեզ»,- ասել է Եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն՝ C News-ին տված հարցազրույցում. «Այս պահին մենք, իհարկե, շարունակում ենք մնալ Սիրիայում, որովհետեւ կարեւոր է«Իսլամական պետության» դեմ պայքարը»:
Պաշտպանության նախարար Ֆլորանս Պառլին ընդունել է, որ ԻՊ-ն թուլացել է եւ կորցրել է օկուպացված տարածքների 90 տոկոսի վրա վերահսկողությունը, սակայն ճակատամարտը դեռևս չի ավարտվել:




























