Իլինոյս նահանգի գլխավոր դատախազ Լիզա Մեդիգանը հայտնել է, որ դատախազություն է ներկայացվել կաթոլիկ քահանաների կողմից սեռական բռնությունների դեմ առնվազն 500 բողոք, սակայն նրանց անունները նահանգի թեմը չի հրապարակել՝ տեղեկացնում է «Голос Америки»-ն։

Մեդիգանը կտրուկ քննադատության է ենթարկել եկեղեցու ղեկավարությանն այն բանի համար, որ նրանք բավական մանրամասն հետաքննություն չեն իրականացրել։ «Կաթոլիկ եկեղեցին չի կատարել տուժածներին, հավատացյալներին եւ հասարակությանը քահանաների կողմից սեռական ոտնձգություններ կատարելու անընդունելի վարքագծի վերաբերյալ լիարժեք եւ ճշմարիտ հաշվետվություն ներկայացնելու իր բարոյական պարտականությունը»,- հայտարարել է նա։

Դատախազը հայտարարել է, որ եկեղեցին չի ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, որպեսզի համոզվի, թե չեն եղել արդյոք խախտումներ քահանաների կողմից, որ անտեսել կամ թաքցրել են նրանց ղեկավարները։