Մարոկկոյի հյուսիսում էլ-Հոսեյմա քաղաքում փետրվարի 20-ին տեղի ունեցած խռովությունների ժամանակ մահացածների թիվն աճել է մինչեւ հինգի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները: Վիրավորների թիվը կազմում է 46 մարդ:
Նախօրեին Մարոկկոյի մի շարք քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել քաղաքական բարեփոխումների եւ կենսապայմանների բարելավման պահանջով:
Էլ-Հոսեյմա քաղաքում ցույցերին մասնակցել են մի քանի հարյուր գյուղացիներ: Նրանք կոտրել են խանութների եւ բանկերի ցուցափեղկերը, այրել ավտոմեքենաները եւ կռվի բռնվել ոստիկանների հետ:





























