ԱՄՆ արդարադատության նախարարությունը Չինաստանի երկու քաղաքացիների մեղադրել է ամերիկյան ընկերություններից տվյալներ գողանալու նպատակով լայնածավալ հաքերություն իրականացնելու մեջ՝ տեղեկացնում է AP-ն։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Չժու Խուան եւ Չժան Շիլոնգան գործել են Չինաստանի գլխավոր հետախուզական վարչության անունից։ Հաստատվում է, որ հաքերներին հաջողվել է կոտրել ավելի քան 45 կազմակերպությունների համակարգիչները՝ 12 նահանգներում։ Նրանց մեղադրում են «հարյուրավոր գիգաբայթ» տվյալներ գողանալու մեջ։