Հայաստանի պաշտպանության նախարարությունում փետրվարի 21-ին մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքի ժամանակ բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, ինչպես նաեւ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ:

Օպերատիվ հավաքը, որի նպատակն է բարձրացնել եւ կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքները ռազմավարության եւ օպերատիվ արվեստի բնագավառներում, տեւելու է մինչեւ փետրվարի 24-ը: