Ախալքալաքի գյուղերում «Գյուղերի օգնության ծրագրի» շրջանակներում, տեղի բնակչությունը վերջապես կլուծի իր առաջնային խնդիրը` խմելու ջրի հարցը: Այս մասին գրում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը:

«Ամեն օր ծրագրի ներկայացուցիչները այցելում են մի քանի գյուղեր: Արդեն  կազմվել է ծրագրի գրաֆիկը, թե որ գյուղում, ինչ օգնություն է հարկավոր եւ ամբողջ փետրվար ամսվա ընթացքում Ախալքալաքի գյուղերը կլուծեն իրենց հուզող խնդիրները»,-ասել է Ախալքալաքի վարչակազմի կադրերի փորձագետ Վալոդյա Յալոյանը:

Այս տարի, պետությունը, «Գյուղերի օգնության ծրագրի» շրջանակներում, Ախալքալաքին տրամադրել է 889 309 լարի (շուրջ 177 մլն դրամ): Անցյալ տարի այն կազմում էր 891570 լարի (շուրջ 178 մլն դրամ): «Գյուղի օգնության ծրագիրն» արդեն երրորդ տարին է, ինչ իրականացվում է ամբողջ Վրաստանի մաշտաբով:

Ախալքալաքի գյուղերում առաջնային խնդիրը մնում է խմելու ջուրը եւ մի քանի գյուղեր այս տարի օգտվելով ծրագրից փորձում են շտկել այդ հարցը: