Լիբիայի ռազմական օդուժը հարված են հասցրել Բենգազիի ցուցարարներին: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով BBC News-ը: Հաղորդվում է, որ հարվածի թիրախը եղել է ռազմակայանը, որի անձնակազմն անցել էր ռեժիմի հակառակորդների կողմը: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:
Ինչպես հայտնում է NEWS.am-ը, ոստիկանության ուժերն անցել են ցուցարարների կողմը, քաղաքը գտնվում է ցուցարարների վերահսկողության տակ:
Ժողովրդական հուզումները Բենգազիում շարունակվում են փետրվարի 15-ից: Ցուցարարները պահանջում են երկիրը 40 տարուց ավելի կառավարող Մուամար Քադաֆիի հրաժարականը:





























