Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան սպանվել է։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», նման եզրակացության է եկել նրա մահվան հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը։
Իր եզրակացությունը հանձնաժողովը ներկայացրել է փետրվարի 21-ին՝ խորհրդարանի բյուրոյի նիստին։
«Գամսախուրդիայի ինքնասպանությունը բացառված է»,- հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Գամսախուրդիան՝ առաջին նախագահի որդին։
Հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը կուղարկվի դատախազություն։ Խորհրդարանն այն կքննի փետրվարի 22-ին։ Հատկանշական է, որ հանձնաժողովը անհրաժեշտ է համարել նաեւ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին եւ պաշտոնատար այլ անձանց հարցաքննության ենթարկելը։
Նշենք, որ Զվիադ Գամսախուրդիան Սամեգրելո երկրամասի գյուղերից մեկում մահացել էր 1993 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նա այնտեղ Վրաստանի վարչապետի եւ մի քանի այլ անձանց հետ թաքնվում էր օրինապահ մարմիններից։




























