Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Կազինսի որդին հասցրել է նկարահանել ինքնաթիռի տեսքը նախքան ավիավթարը, որի արդյունքում զոհվել են ինքնաթիռում եղած բոլոր վեց հոգին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Daily Mail-ին:
Կադրում երևում է, թե ինչպես է օդանավը թեքությամբ թռչում Հոքսբերի գետի վրայով:
Ողբերգությունը տեղի է ունեցել Սիդնեյում 2017 թվականի վերջին, սակայն լուսանկարները հրապարակվել են միայն այս շաբաթ:
Ընտանիքը որոշել էր վարձակալել հիդրոինքնաթիռը՝ Ամանորի գիշերը թռիչքի համար: Ինքնաթիռում են եղել բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Կազինսը, իր երկու որդիները, հարսն ու աղջիկը, ինչպես նաեւ օդաչուն: Գործարարը զբաղեցնում էր հասարակական սննդի՝ աշխարհի խոշորագույն Compass Group ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:
Ոստիկանության տվյալներով, անձնակազմն ուղևորվում էր Ռոուզ Բեյ, բայց անսպասելիորեն փոխել է երթուղին եւ ընկել գետը: Հետաքննողները շարունակում են հետաքննել միջադեպի պատճառը: Տրանսպորտային միջոցն օգտագործվել է 2005 թ.-ից, եւ նրա վիճակը բողոքներ չէր հարուցել:





























