Ժամանակակից բրիտանացի հանրահայտ նկարիչ Բենքսիի նոր ստեղծագործությունն է հարավային Ուելսի Պորտ-Թոլբոթ քաղաքում երեքշաբթի ատոտնակի պատին կատարված որմնանկարը, հայտնում է Sky News-ը:

Այդ օրից ի վեր մարդկանց բազմությունը պաշարում է ավտոտնակը՝ որմնանկարը տեսնելու համար, որում ձյան ֆոնին տղա է պատկերված:

Ավտոտնակի մյուս կողմում հրդեհ է նկարված: Որմնանկարում այնպիսի էֆեկտ է ստեղծվել, որի շնորհիվ ձյան փաթիլները հանկարծակի մոխրի են վերածվում:

Ըստ տարածված կարծիքի՝ այս ստեղծագործությունը խորհրդանշում է արդյունաբերական քաղաքների դժբախտությունը՝ օդի աղտոտումը:

Տեղական իշխանությունները ավտոտնակը պատնեշել են վանդակաճաղով եւ էկրանով: Հոլիվուդի դերասան Մայքլ Շինը նույնիսկ օգնել է փող հավաքել ստեղծագործության պահպանության համար: