Մեծ Բրիտանիայի Նորֆոլք կոմսության բնակիչն իր հետնաբակում փոքրկ փոկ է գտել, հայտնում է The Sun-ը:
Ձագուկը թաքնվել էր թփերի մեջ: Ապշահար կինը փրկրարաների է կանչել: Մասնագետները պարզել են, որ փոկաձագն ընդամենը երեք շաբաթական է:
Իսկ թե ինչպես է ծովից 30 կմ հեռավորությամբ հայտնվել, անհայտ է: Հնարավոր է, որ նա սնունդի որոնման նպատակով ճանապարհորդել է դրենաժային համակարգով:
«Երբ առաջին անգամ լսեցի փոկաձագի մասին, մտածեցի՝ արդյոք չարամտություն չկա՞ այն բանում, որ նա ջրից այդքան հեռու է հայտնվել: Սա պարզել չի հաջողվել: Սակայն մի բան հստակ է՝ փոքրիկը կարող էր վնասվել եւ մահանալ, եթե չլիներ նրան գտած կինը: Բարեբախտաբար, փոկը շատ ակտիվ էր: Մենք նույնիսկ դժվարությամբ բռնեցինք նրան»,- ասել է Կենդանիների պաշտպանության թագավորական միության աշխատակիցը:
Հիմա փոքրիկի մոտ ամեն ինչ լավ է: Փոկին զննել է անասնաբույժը եւ ազատություն բաց թողել:





























