Արեւմտյան Ավստրալիայի Բրում քաղաքի բնակիչ Թրեւիս Փաուերը լողափին տասնյակ շոշափուկներով  եւ հսկայական բերանով արտասովոր ծովային կենդանու  է հանդիպել, հաղորդում է Daily Express-ը:

Տղամարդը խոստովանել է, որ չի կարողացել հասկանալ, թե ինչ կենդանի է դա եւ նրան տվել է գիտնականներին:

«Սկզբում ինձ թվաց, որ այդ կենդանին կարող է մեռած կամ թունավոր լինել, քանի որ այն չէր շարժվում եւ յուրահատուկ գույն ուներ», – պատմել է Փաուերը:

Ծովային կենդաբանները կարծում են, որ կենդանին ակտինիա է: Նրան          դեռ պետք է պարզեն, թե որ տեսակին է այն պատկանում: