Գլենդելի հայազգի իրավաբան Արթուր Չարչյանն իրեն մեղավոր է ճանաչել փողերի  լվացման եւ ԱՄՆ Սոցիալական ապահովության վարչությանը կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ:

Չարչյանը մեղադրվում է խարդախության սխեմային մասնակցության համար, որի արդյունքում 14 միլիոն դոլարի չափով միջոցներ են լվացվել, ինչպես նաեւ Ներքին եկամուտների ծառայությունից հարկային փոխհատուցում ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կեղծ անձնագրերի և անձը հաստատող  կեղծ փաստաթղթերի միջոցով անհատական ​​տվյալների գողության համար, հաղորդում է The Global Dispatch-ը:

Չարչյանը մասնակցել է մի սխեմայի, որտեղ նա օգտագործել է հաճախորդների երկու վստահված բանկային հաշիվները` մոտ  549,000 դոլարի լվացման համար, որը ստացել է անձնական տվյալների զանգվածային կողոպուտի արդյունքում:

Հայաստանի Հանրապետության կեղծ անձնագրերի կիրառմամբ խարդախության սխեմայի հետաքննության շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 17 անձի, այդ թվում, Չարչյանի նկատմամբ: Տասնմեկ հանցագործներ դատապարտվեցին: Չարչյանն իր գործընկերներից կտրոններ է ստացել, դրանք փոխանցել իր հաճախորդների վստահված հաշիվների վրա, իսկ հետո դուրս գրել ելքային կտրոնները: Նա խոստովանել է, որ փողի լվացման գործարքից վերցրել է 10 տոկոսի վճար:

Դատարանը հայի նկատմամբ դատավճիռ  կկայացնի 2019թ. սեպտեմբերին, նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում: