Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը երեք ամսով հետաձգել է ապրիլի 20-ին նշանակված նախագահական ընտրությունները, հայտնում է 1TVnews–ը՝ վկայակոչելով հանձնաժողովում իր աղբյուրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Հաղորդվում է, որ ընտրությունների մասին պաշտոնապես կհայտարարվի դեկտեմբերի 27-ին։
Աղբյուրները նշել են, որ ընտրությունների տեղափոխումը կապված է ընտրական կառույցների վերափոխումների հետ, որը կոչված է հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջացած տեխնիկական եւ կազմակերպական խնդիրներից խուսափելու համար։
Բացի այդ, հետաձգումը տեղի է ունենում «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ խաղաղության համաձայնագրի բանակցությունների նախապատրաստման ֆոնին։





























