Իսրայելն այս օրերին շարունակում է պայքարել Սիրիայում իրանական ներկայության դեմ, եւ չի պատրաստվում կրճատել այդ գործողությունները: Այդ մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դամասկոսի ծայրամասերին հասցված օդային հարվածներից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ելույթ ունենալով կուրսանտ օդաչուների ավարտական արարողությանը՝ ոչ նա, ոչ էլ բանակի հրամանատարությունը, չեն մեկնաբանել երեկվա իրադարձությունները, որոնց համար Սիրիայում եւ Ռուսաստանում իսրայելցիներին են մեղադրել`նրանց ռազմաօդային ուժերի գործողությունները սադրիչ եւ միջազգային իրավունքը խախտող անվանելով:
«Մենք պատրաստ հաշտվել Սիրիայում իրանական ռազմական ներկայության հետ, որն ուղղված է մեր դեմ: Մենք վճռականորեն եւ ամուր գործում ենք նրա դեմ, այդ թվում նաեւ այս օրերին», - ասել է Նեթանյահուն, որի հայտարարությունը տարածել է իր գրասենյակը:
«Ես ասել եմ, որ մենք չենք վարանելու գործել այնպես, ինչպես պահանջվում է: Մեզանից պահանջվում է, եւ մենք գործում ենք», - ավելացրել է նա եւ վերահաստատել, որ Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ որոշումը չի փոխի Իսրայելի քաղաքականությունը:





























