ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տարի առաջ կեղծ ախտորոշման շնորհիվ խուսափել է բանակում ծառայությունից՝ հայտնում է The New York Times-ը։

Թերթի տվյալներով՝ բժիշկ-օրթոպեդը կարող էր նրան ոսկրային հիվանդություն ախտորոշել՝ որպես երախտագիտություն նրա հորը, որին պատկանող շենքում ինքն աշխատում էր։

Այս մասին պատմել է բժշկի դուստրը՝ Էլիզա Բրաունսթայնը։ Այդ ախտորոշման շնորհիվ Թրամփը խուսափել է զորկոչից եւ Վիետնամի պատերազմին մասնակցելուց՝ տեղեկացնում է Gazeta-ն։. https://www.gazeta.ru/